Մարդկանց ավելի շատ դատեք ըստ իրենց հարցերի, քան ըստ պատասխանների:
Վոլտեր
Մարդն ի բնե հետաքրքրասեր է: Սակայն մեզ մոտ երբեմն ծագում են այնպիսի հարցեր, որոնք մենք խուսափում ենք բարձրաձայնել: Գուցե հարցն անպատե՞հ հնչի: Գուցե մեզ սխա՞լ հասկանան: Ստորև տրված հարցերը հազիվ թե հնչեն առօրյա խոսակցությունների ժամանակ, սակայն նման հարցերը շատ բան կարող են բացահայտել մեր զրուցակցի մասին:
1. Եթե կյանքիդ վերջին օրը լիներ, կանեի՞ր այն, ինչ պատրաստվում ես անել այսօր:
2. Ապագայի մասին ի՞նչն է քեզ ամենաշատը անհանգստացնում:
3. Կառչե՞լ ես ինչ-որ բանից, որը պետք է վանես քեզանից:
4. Եթե ընկեր ունենայիր, ով քեզ հետ խոսում է այնպես, ինչպես դու ես ինքդ քեզ հետ խոսում, որքա՞ն երկար կհանդուրժեիր այդպիսի մարդու ընկերակցությունը:
5. Ո՞րն է ապրելու և գոյատևելու միջև տարբերությունը:
6. Եթե մենք սովորում ենք մեր սխալներից, ինչո՞ւ ենք այդքան վախենում սխալներ գործելուց:
7. Ի՞նչ ազդեցություն կուզեիր թողնել աշխարհի վրա:
8. Երազանքդ անհասանելի՞ է, թե՞ դու պարզապես բավականաչափ չես տքնում երազանքիդ հասնելու համար:
9. Մեր առօրյայի թոհուբոհում ի՞նչն է վրիպում մեր աչքից:
10. Այս կարճ կյանքում ինչո՞ւ ենք մենք անում այնպիսի բաներ, որ չենք ցանկանում անել, և ցանկանում այնպիսի բաներ, որ չենք անում: / Ինչո՞ւ մեր գործողությունները և ցանկությունները չեն համընկնում:
11. Եթե քննեիր թշնամուդ հոգին, ի՞նչ ես կարծում, այնտեղ ի՞նչ կգտնեիր, որ բացակայում է քո իսկ հոգում:
12. Կյանքը չափազանց կարճ է: Այսպիսով, ի՞նչը չարժե հանդուրժել այս կարճ կյանքի ընթացքում:
13. Եթե դեռ նպատակիդ չես հասել, կորցնելու ի՞նչ ունես:
14. Ի՞նչ գիտես, արդյոք ընկրկելո՞ւ, թե՞ պայքարը շարունակելու ժամանակն է:
15. Ինչո՞ւ ես դու կարևոր:
16. Ընկերներիցդ քանիսի՞ն կվստահեիր քո կյանքը:
17. Գո՞հ ես ինքդ քեզնից:
18. Ո՞ր վախն է քեզ հետ պահում:
19. Ինչի՞ վրա ես ծախսում փողիդ մեծ մասը:
20. Քո այսօրվա արարքները ո՞ւր կհասցնեն քեզ հինգ տարի հետո:
21. Կգերադասեիր, որ երեխադ լիներ չափազանց խելացի, բայց ոչ այնքան հրապուրի՞չ, թե՞ չափազանց հրապուրիչ, բայց ոչ այնքան խելացի:
22. Ո՞ր արարքիդ համար երբեք չէիր հպարտանա:
23. Փողից բացի ի՞նչ ես ստացել քո ներկայիս աշխատանքից:
24. Երբևէ ձևացնո՞ւմ ես, թե հասկանում ես ինչ-որ բան, որն իրականում չես հասկանում:
25. Ո՞րն է առաջին բանը, որ կուզեիր փոխել գալիք տասներկու ամիսների ընթացքում:
26. Ե՞րբ է եղել, որ լռել ես այն դեպքում, երբ պետք էր խոսել:
27. Հենց այս պահին կա՞ ինչ-որ բան, որ հետաձգում ես:
28. Ի՞նչն է քեզ դարձնում ինքդ քո ամենաոխերիմ թշնամին:
29. Ինչի՞ մասին կուզեիր չիմանալ:
30. Վերջին անգամ ե՞րբ ես հանձնվել կես ճանապարհին:
31. Ի՞նչ դաս մարդիկ կարող էին քաղել քո կյանքից:
32. Ո՞ր սխալներդ ես շարունակ կրկնում:
33. Ինչպե՞ս ես քեզ պահում անպատասխան սիրո դեպքում:
34. Ի՞նչն է խանգարում, որպեսզի երջանիկ լինես:
35. Ի՞նչն է առաջին բանը, որ կուզեիր իրագործել նախքան քո մահը:
36. Գլխումդ ի՞նչ գաղափարներ են պտտվել վերջերս:
37. Ի՞նչն է մահից էլ վատ:
38. Կուզեի՞ր այսօրվանից նոր կյանք սկսել:
39. Ի՞նչ ես անում, երբ մարդիկ քեզ չեն հավանում:
40. Ինչի՞ համար ես զղջում:
Մեկնաբանությունների բաժնում Դուք կարող եք ավելացնել ձեր իսկ հարցերը կամ կիսվել տրված հարցերի պատասխաններով: