15:23 , 15 փետրվար, 2022Հայաստանի տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ: Փետրվարի 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան 2-5 մ/վրկ, փետրվարի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 17-19-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:

Երևանում փետրվարի 15-ի ցերեկը, 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
