Գյումրիում սկսել են ոչնչացնել շներին. շենքերի բակերում հայտնվել են կտրած գլուխներ և կրակած շներ (Photo 18+)


14:08 , 15 փետրվար, 2022

Գյումրիում սկսել են ոչնչացնել շներին։
Պարզ չէ, թե ով է անում, բայց սկսել են շենքերի բակերում հայտնվել կտրած գլուխներ և կրակած շներ։ Այս ամենը զարմանալիորեն համընկավ շիրակի մարզպետի առաջարկի հետ՝ ստորագրահավաք անել սպանդն արգելող օրենքը չեղյալ հայտարարելու համար։

Եթե այս կրակոցների հեղինակը համայնքապետարանը չէ, ապա ինչու՞ ոստիկանությանը, համայնքապետարանին և մյուս պատկան մարմինները չի հուզում, որ քաղաքի մեջ շրջում են զենքով մարդիկ․․․
Սա միանգամից մի քանի օրենքների խախտում է՝ ինչպես կենդանիների սպանդն արգելող օրենքի, այնպես էլ բնակելի վայրում զենք կիրառելու օրենքի։