ՌԴ-ն հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը վերադարձնում է մշտական տեղակայման վայրեր


13:39 , 15 փետրվար, 2022

168.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը զորավարժություններից հետո վերադառնում են մշտական տեղակայման վայրեր: Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Հարավային և արևմտյան ռազմական օկրուգների զորքերը արդեն սկսել են բեռնել երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները և այսօր կշարժվեն դեպի իրենց ռազմական կայազորներ»,- ասել է նա: