Մասնավոր թռիչքները վատ են անդրադառնում ուղեղի առողջության վրա


10:59 , 24 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մասնավոր թռիչքները վատ են անդրադառնում մարդու ուղեղի վրա:

Տեխասի համալսարանի մասնագետերն իրենց ուսումնասիրությունը կատարելիս ներգրավել են ամերիկացի օդաչուներին և շարքային քաղաքացիներին: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ օդաչուների ուղեղը 4 անգամ ավելի շատ է վնասված, քան մյուսներինը, հաղորդում է Myjane-ը:

Պարզվել է, որ օդաչուների ուղեղի բոլոր գոտիները միատեսակ էին վնասված, իսկ սովորական քաղաքացիներինը վնասված էր հիմնականում ճակատային հատվածը, ինչը օրգանիզմի ծերացման ցուցիչ է: