ԱԻՆ-ը հայտնել է երկրաշարժի հասցրած վնասների մասին Երևանում, Շիրակի ու Լոռու մարզերում


11:59 , 14 փետրվար, 2022
Armeniasputnik.am-ը գրում է․
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, թե ինչ ահազանգեր են ստացվել փետրվարի 13-ի երկրաշարժից հետո։

Երևան քաղաքում 5 դեպք

Ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 68ա շենքի 2-րդ հարկի պատշգամբը։ Դեպքի վայր է մեկնել թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ շենքի մուտքի պատշգամբից պոկվել է երկու քար։ Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել քարերը։
Ահազանգ է ստացվել, որ մասամբ փլուզվել է Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի պատը։ Դեպքի վայր է մեկնել 15 ՓՋ-ն, պարզվել է, որ վթարային շենքի պատից թափվել է 8 հատ քար։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Մի քանի շենքերի բնակարաններում, ըստ ահանզանգերի՝ առաջացել են ճաքեր կամ լայնացել են առկա ճեղքերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ