«Մերսեդես E-320»-ը բախվել է գազատար խողովակին


10:30 , 24 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

Օգոստոսի 24-ին` ժամը 01.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Գյումրի քաղաքի «1-04» ծառայության աշխատակիցները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 24ԼԼ060 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Ռ. Մ.-ն (1978 թ.) և Վ. Մ.-ն (1980 թ.) տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: