23:49 , 13 փետրվար, 2022Հարգելի՛ քաղաքացիներ, այս պահի դրությամբ հետցնցումների ակտիվությունը շարունակվում է։ Առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է։ Բնակիչները կարող են վերադառնալ իրենց բնակարանները։ Հնարավոր է լինի հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից, սակայն հորդորում ենք խուճապի չմատնվել։