10:17 , 24 օգոստոս, 2013Բաղադրությունը`
հաց բատոն 1 հատ
շամպինիոն 50 գրամ
սոխ 1 գլուխ
պանիր 50 գրամ
սխտոր 1 պճեղ
մայոնեզ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հացը շերտերով կտրատել: Սունկը լվանալ, չորացնել, երկար-երկար կտրատել: Սոխը մանր կտրատել, սխտորը ճզմել: Կանաչին լվանալ, չորացնել, մանր կտրատել: Թավայի մեջ տաքացնել բուսայուղ, սոխը տապակել, ավելացնել սունկը, աղ, պղպեղ անել: Վրան լցնել պանիրը, սխտորը, կանաչին ու մայոնեզը: Լավ խառնել: Խառնուրդը քսել հացի վրա: Ջեռոցի տապակի վրա շարել հացերը, դնել 180 աստիճան տաքացած ջեռոցը 10-15 րոպեով:


