10:08 , 24 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ն Միջերկրական ծովում գտնվող իր ուժերը մոտեցրել է Սիրիայի ափերին, որպեսզի անհրաժեշտության դեպքում միջամտի սիրիական հակամարտությանը. տեղեկացնում է Взгляд-ը՝ Washington Post-ի հղումով։
«Պաշտպանության նախարարությունը նախագահին ներկայացրել է գործողությունների տարբեր սցենարներ, ինչը պահանջում է ուժերի և միջոցների տեղակայում տարածաշրջանում»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարար Հեյգելը։
Պենտագոնի ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր են իրականացնում ԱՄՆ ծովային ուժերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ