Ինն ամիս է ադրբեջանական զորքերը օկուպացրել են Սյունիքի մարզի Սև լճի մոտ 30%-ը


22:26 , 12 փետրվար, 2022

Ինն ամիս է ադրբեջանական զորքերը օկուպացրել են Սյունիքի մարզի Սև լճի մոտ 30%-ը։ Ադրբեջանական այս ագրեսիան, ի տարբերություն այլ դեպքերի, չի հերքում նոյնիսկ Նիկոլը։ Իշխանությունը կես տարուց ավելի է, ինչ հրապարակային գրեթե չի անդրադառնում այս խնդրին, չի բարձրացնում հարցը ՀԱՊԿ և արևմտյան կառույցների առաջ, իսկ գուցե չեն բարձրացնում, քանի որ ունե՞ն որոշակի չկատարած պայմանավորվածություններ, դրա համար էլ լռու՞մ են։
Նիկոլենք, որ չեն հասկանում հարցի լրջությունը, թքած ունեն կամ էլ մատների արանքով են նայում ադրբեջանական ագրեսիային` նորություն չէ։
Արժանապատիվ անհատները և հասարակական-քաղաքական ուժերը պետք է հետևողական լինեն, որ խնդիրը դուրս չմնա հայկական օրակարգից։