09:56 , 24 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 14-ին կայանալիք փաստաբանական պալատի նախագահի ընտրություններին կմասնակցի նաև փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: Վերջինս մարտ ամսին կայացած փաստաբանների խորհրդի ընտրություններում ձախողվել էր: Նրան չէր հաջողվել դառնալ խորհրդի անդամ՝ չստանալով բավարար քանակի ձայներ:
Առաջիկա ընտրությունների հետ կապված` օգոստոսի 17-ին պատասխանելով Tert.am-ի հարցին` թե ինչպե՞ս է գնահատում ընտրություններում հաղթելու իր շանսերը, Կրոմվել Գրիգորյանն ասել էր, որ. «Եթե այս ընթացքում նորմալ աշխատեմ, ապա շանսերն էլ պիտի, որ մեծ լինեն հաղթելու»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ