Բլինկենը հեռախոսազրույց կունենա Լավրովի հետ


13:15 , 12 փետրվար, 2022

168.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ ծրագրում է փետրվարի 12-ին հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ծրագրում եմ ընդգծել [դաշնակիցների] միասնականությունն ու վճռականությունը»,- ասել է Բլինկենը՝ խոսելով առաջիկայում նախատեսվող հեռախոսազրույցի մասին:

Լավրովն ու Բլինկենը հեռախոսազրույց էին ունեցել նաև փետրվարի 1-ին: Պետդեպի գնահատականով՝ զրույցը մասնագիտական էր և չափազանց անկեղծ: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը կոչ է արել ԱՄՆ-ին ստիպել Կիևին կյանքի կոչել Մինսկի համաձայնությունները: