Զուման կարող է խաղալ Լեսթերի դեմ՝ չնայած տեղի ունեցած միջադեպին


22:48 , 11 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է.

«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հաստատել է, որ թիմի պաշտպան Կուրտ Զուման կարող է մասնակցե կիրակի կայանալիք «Լեսթերի» դեմ խաղին՝ չնայած կատվի հետ կապված իրավիճակին։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում ֆրանսիացի խաղացողը ոտքով ու ձեռքով հարվածում էր կատվին։

«Վեսթ Հեմը» 250 հազար ֆունտով տուգանել էր Զումային, բայց այլ պատժամիջոցներ չէին կիրառվել։