Ապագա կնոջ կուսությունը պաշտամունքի վերածող, խոպաններից վեներական ծաղկեփնջեր ներմուծող երկրի ներկայացուցիչները բարկանում են մի պատառ վիրտի համար շահախնդրության կարթը կուլ տված իրենց հայրենակիցների վրա


16:46 , 11 փետրվար, 2022

Պոստ-պոստ-մոդեռնիստական ու օրը 5 անգամ update լինող գերնորարար ու գլոբալիզացված աշխարհում սեքս-պոզիտիվին դեմ հանդես եկող, ապագա կնոջ կուսությունը պաշտամունքի վերածող, կոնտրացեպտիվներն ամաչելով առնող, խոպաններից վեներական ծաղկափնջեր ներմուծող, դպրոցներում սեռական կրթություն առարկան մերժող, տարածաշրջանում slut-shaming-ի մասով առաջատար երկրի ներկայացուցիչները նեղվում, զարմանում կամ բարկանում են մի պատառ վիրտի համար շահախարդախության կարթը կուլ տված իրենց հայրենակիցների վրա։
Անձնապես բոլորին լսես՝ իրենք ամենատոլերանտ ու տեսած տղեքն են՝ մայրցամաքի ամենաառաջադեմ ու առողջ սեքս-«օգտատերերը», քուրս, Եվրոպա ապրած, ռուսաստանաուկրաինա ման եկած, մենք հո բայղուշ չե՞նք… բայց չգիտես ինչու, մեր երկրում լիքը սոցիալական ու արդեն նաև պետական խնդիր գալիս ա հենց նման ժամանակավրեպ կեղծ բարեպաշտությունից ու երկակի ստանդարտներից։