«Ես նրան ողջ կյանքում շնորհակալ կլինեմ». Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել հայ մարզիչին


21:54 , 10 փետրվար, 2022

Panorama.am-ը գրում է.

Պեկին-2022-ի գեղասահքի օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել հայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանին՝ կարիերայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար, գրում է Sports.ru-ն։

«Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք։ Նա հավաքեց վերջին դոլարները՝ դասերի համար վճարելու համար:

Ռաֆայելը հասկացավ իրավիճակը և իր բարի սրտի շնորհիվ շարունակեց աշխատել ինձ հետ և վերցրեց այնքան գումար, որքան կարող էինք վճարել։ Նա ինչ-որ պահի ասաց, որ վճարելու կարիք չկա, և որ նա իսկապես ցանկանում է օգնել ինձ՝ հասնելու իմ նպատակներին: Ես ողջ կյանքում երախտապարտ կլինեմ նրան այս աջակցության համար»,- ասել է Չենը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: