19:56 , 10 փետրվար, 2022ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
«Վարդենյաց լեռնանցքում, «Զանգեր»-Գորայք հատվածում, Վայոց ձորի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում տեղում է ձյուն:
Արագածոտնի մարզում մառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։