Կահիրեում ԵՄ դեսպանը Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը չի մեկնաբանել


04:53 , 24 օգոստոս, 2013

Ambassador James MORANPanorama.am-ը գրում է.

Կահիրեում Եվրոպական միության դեսպան Ջեյմս Մորանը հայտարարել է, որ ԵՄ-ն ձգտում է Եգիպտոսի, նրա ժողովրդի հետ պահպանել լավ հարաբերությունները, և իրենց պարտականությունն է կյանքի կոչել եգիպտացի ժողովդրի հույսերը՝ ժողովրդավարության, անկախության և սոցիալական արդարության հասնելու գործում, որը պահանջում էին հունվարի 25-ի հեղափոխության ժամանակ: Այս մասին հայտնում է Misr Alyoum կայքը:
Նա նշել է, որ Եգիպտոսի և ԵՄ-ի միջև հարաբերությունները երկու հավասար կողմերի միջև գործընկերային հարաբերություններ են, և ապագայում էլ շարունակվելու է Եգիպտոսին ցուցաբերվող օգնությունը:
«ԵՄ անդամ-երկրները որոշել են դադարեցնել Եգիպտոսին անվտանգության սարքավորումներ և զենք վաճառելու գործարքները, որոնք կարող են օգտագործվել ներքին բռնաճնշումների ժամանակ: Այդ որոշումը կարող է փոխվել, երբ Եգիպտոսը վերադառնա նորմալ կյանք»,- ասել է Մորանը՝ նշելով, որ անհրաժեշտ է չեղյալ հայտարարել արտակարգ դրությունը: 
Անդրադառնալով Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցին այն պարագայում, եթե Եգիպտոսն ընդունի թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը, եվրոպացի դիվանագետն ասել է, որ դա ենթադրյալ հարց է, և չի մեկնաբանի. «ԵՄ-Թուրքիա հարաբերությունները միակողմանի չեն, դրանք երկկողմանի ու գործընկերային հարաբերություններ են և վերջին տարիներին Թուրքիան իրեն լավ է դրսևորել»: 

Նյութն ամբողջությամբ` այստեղ