22:22 , 9 փետրվար, 2022Armenpress.am-ը գրում է.
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով կորոնավիրուսով վարակվելուց հետո հոսպիտալացվել էր, միացվել է թոքերի արհեստական օդափոխության սարքին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Օրենսդիր գործչի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ 75-ամյա քաղաքական գործիչը գտնվում է ծանր վիճակում: