Անդրանիկ Քոչարյանի մոտ ոչ մի հարց չի առաջանու՞մ՝ Պապիկյանի կրած «ձկնորսի համազգեստը» հաստատվա՞ծ համազգես է, թե՞ ոչ


10:34 , 9 փետրվար, 2022
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը , ժամանակին ասում էր, որ այն անձը, որը կրում է Պաշտպանության Նախարարի պաշտոնը, պետք է ՀԱՍՏԱՏՎԱԾ համազգեստ կրի։
Ներկայիս ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը կրում է ճիշտ նույն համազգեստը, որով ժամանակին շրջում էր նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ում «ֆոռմաադերժդան» Քոչարյան Անդրանիկը անվանում էր ձկնորսի համազգեստ, որը հայկական ԶՈԻ-ի հետ ոչ մի կապ չունի։
Հիմա հարց։
Երբ այդ նույն համազգեստը կրում է Անդրանիկ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ, եւ վերջապես`ՀՀ ՊՆ ներկայիս ղեկավար Սուրեն Պապիկյանը, Քոչարյան Անդրանիկի մոտ ոչ մի հարցեր չեն առաջանու՞մ, թե այդ համազգեստը արդեն համարվում է ՀԱՍՏԱՏՎԱԾ ։