00:59 , 24 օգոստոս, 2013
Ladynews.am-ը գրում է.
Ռոմանտիկ համբույրը, ինչ խոսք, սիրո նշան է, բայց միևնույն ժամանակ նաև տեղեկատվության բարդ փոխանակություն է կազմված կենսաքիմիական և մարմնական ազդանշաններից: Համբույրը (հատկապես առաջինը), նախ և առաջ, համատեղելիության փորձարկում է, որը կարող է միանգամից հարցականի տակ դնել սպասվող միությունը: Բացի այդ, Օլբանի համալսարանի ամերիկացի հոգեբաններ Սյուզան Մ. Հյուզը, Մարիսա Ա. Հարիսոնը և Գորդոն Գ. Գելլապ կրտսերը պարզել են, որ տղամարդիկ զուգընկերուհուն ավելի շատ համբուրում են, որպեսզի նրան դրդեն սեքսուալ նախատրամադրվածության կամ, որպեսզի հաշտվեն տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Կանայք համբույրն օգտագործում են հարաբերությունների ամրապնդման համար և որպեսզի համոզվեն, որ զուգընկերը նախկինի նման կապված է իր հետ: