15:52 , 8 փետրվար, 2022Tert.am Life-ը գրում է․
Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ հաղորդավար Սուրեն Փահլևանյանն ու հաղորդավարուհի Յանա Դանիելյանը բաժանվել են։
Լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք Յանայի հետ։ Վերջինս ասաց, որ այն համապատասխանում է իրականությանը։
«Ես և Սուրենը բաժանվել ենք ՝ պահպանելով շատ լավ, ընկերական հարաբերություններ։ 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում մենք ձեռք ենք բերել ամուր ընկերություն, փոխադարձ հարգանք, որը շարունակում ենք պահպանել նաև բաժանությունից հետո։
