Բարսելոնան հերքել է, որ կտրել է Չավիի և Դեմբելեի ողջունելու դրվագը


14:34 , 8 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

«Բարսելոնան» արձագանքել է «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո ակումբի մամուլի ծառայության կողմից թիմի հանդերձարանից հրապարակված տեսանյութի վերաբերյալ սոցցանցերում հնչող քննադատություններին։

Տեսանյութում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հերթով շնորհավորել է խաղացողներին և թիմի անձնակազմին հաղթանակի կապակցությամբ։

Սոցցանցերը նկատել են, որ տեսանյութում չկա այն պահը, երբ Չավին ողջունում է Ուսման Դեմբելեին, որը չի կարողացել պայմանավորվել «Բարսայի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ և ամռանը կհեռանա։

Սակայն կատալոնական ակումբը հերքել է, որ պահը կտրված է տեսանյութի վերջնական տարբերակից։ Դրվագը չի ներառվել տեսանյութում, քանի որ նկարահանումը սկսվել է այն բանից հետո, երբ մարզիչը ողջունել է ֆրանսիացուն։