Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանն ու Ստեփան Մաչյանը նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետներ


14:11 , 8 փետրվար, 2022

Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվեց փոխքաղաքապետների նշանակման հարցը։

Փոխքաղաքապետներ ընտրվեցին առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։

Հիշեցնենք՝ նախկին փոխքաղաքապետեր Սերգեյ Հարությունյանը, Սերգեյ Ներսեսյանը, Գայանե Մելքոմ Մելքոմյանը փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո աշխատանքից ազատման դիմումներ էին գրել։