23:42 , 23 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, անցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այսօր Ազատության հրապարակում հրավիրած «հանրային ժողովը» եզրափակվեց «Ռեինկարնացիա» խմբի համերգով:
Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքին խոսեց օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի սկզբին հանրապետության մի քանի շրջաններում հավաքներ անցկացնելու ցանկության մասին՝ մասնավորապես օգոստոսի 30-ին
Վանաձորում եւ Գյումրիում, սեպտեմբերի 1-4-ն` Արցախում եւ
Սյունիքում: Հովհաննիսյանն առաջարկել է սեպտեմբերի 5-ին կամ 6-ին Ազատության հրապարակում նոր հանրահավաք անցկացնել`
ազատամարտիկների եւ երիտասարդների, այլոց ընդգրկմամբ: