«Տաշիրը» ճանաչվել է ՌԴ առևտրային անշարժ գույքի «թիվ 1 դևելոփերը»


23:33 , 23 օգոստոս, 2013

«Տաշիրը» ճանաչվել է ՌԴ առևտրային անշարժ գույքի «թիվ 1 դևելոփերը»168.am-ը գրում է.

Commercial Real Estate Companies Rating 2013 վարկանիշի համաձայն՝ «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է առաջին տեղը՝ Ռուսաստանի առևտրային անշարժ գույքի ոլորտում գործող դևելոփերական ընկերությունների ցանկում։ Վարկանիշը կազմվել է առաջատար դևելոփերական ընկերությունների 2012 թվականի արդյունքների հիման վրա։ Վարկանիշում տեղ են գտել այն ընկերությունները, որոնք ամենից շատ քառակուսի մետր գրասենյակային, առևտրային և պահեստային տարածքներ են շահագործման հանձնել Ռուսաստանում նախորդ տարվա ընթացքում։ Առևտրային նշանակության տարածքների սեգմենտում անվիճելի առաջատարը «Տաշիրն» է՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում թվով 6 «Rio» համալիրների շնորհիվ, որոնց ընդհանուր մակերեսը 370 հազար քմ է։ 

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ