Անկախության հռչակագրի օրն անտեսվեց իշխանությունների կողմից


23:19 , 23 օգոստոս, 2013

Այսօր Անկախության հռչակագրի օրն էր... Ինձ թվում էր, որ երկրի իշխանություններն առանձնակի շուք կհաղորդեին այս օրվան, քաղաքական ուժերը հանդեսներ և ընդունելություններ կկազմակերպեին, մի քանի հազար հասարակական կազմակերպություններից գոնե մի քանի տասնյակը միջոցառումներ կհորինեին, կմեծարվեին բոլոր նրանք, ովքեր ավանդ են բերել Անկախությանը... Սակայն մեր երկրում ոչ մի իրադարձություն տեղի չունեցավ, հանդեսներ չեղան, անգամ նախագահական հրամանագրեր չեղան... Դե, այս կամ այն օլիգարխի կամ քրեական հեղինակության որդու կամ դստեր հարսանիքը չէր, որ իշխանությունները խառնվեին իրար... Ընդամենը Անկախության հռչակագրի օրն էր... Եվ այն տպավորությունն էր, թե մեր իշխանավորներն անգամ տխրել են, որ այդ օրը կա...