Աֆղանստանում առնվազն 20 մարդ է զոհվել ձնահյուսի հետևանքով


17:29 , 7 փետրվար, 2022

Աֆղանստանում առնվազն 20 մարդ է ողջ-ողջ թաղվել ձնահյուսի հետեւանքով: Այդ մասին հայտնել է աֆղանական Bakhtar գործակալությունը՝ վկայակոչելով իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչներին:

Միջադեպը տեղի է ունեցել Դանգամի շրջանում: Պատահարի վայրում ընթանում են որոնողական-փրկարարական աշխատանքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: