Մանչեսթեր Սիթին որոշում է կայացրել Գվարդիոլայի ապագայի վերաբերյալ


16:59 , 7 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը շուտով կհանդիպի իր թիմի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ, հայտնում է The Mirror-ը: Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

Ավելի վաղ, հարցազրույներից մեկի ժամանակ, մասնագետն ակնարկել էր, որ մտադիր է ավարտել կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում ու ուժերը փորձել մեկ այլ առաջնությունում կամ գլխավորել որևէ հավաքական։

Չնայած դրան, մանկունիանցիների ղեկավարները չեն կորցնում գլխավոր մարզչին պահելու հույսը։ Ակումբը նախատեսում է Գվարդիոլային ավելի շահավետ պայմանագիր առաջարկել։

«Քաղաքաբնակների» ղեկավարությունը մասնագետի հետ բանակցություններ կսկսի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Կարևոր դեր կունենա նաև այն, թե ինչպես հանդես կգա «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում։