Պեկինում ընթանում է ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը․ LIVE


16:31 , 4 փետրվար, 2022
Պեկինի Ազգային մարզադաշտում մեկնարկել է ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ 

Տարբեր ներկայացումներից հետո տեղի կունենա մասնակիցների ավանդական շքերթ, որին կմասնակցեն 91 ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչներ։

Օլիմպիական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին։ Պեկինի խաղերում կխաղարկվի մրցանակների 109 հավաքածու 7 մարզաձևերում:

Պեկինն առաջին քաղաքն է, որը հյուրընկալել է և՛ ամառային, և՛ ձմեռային Օլիմպիական խաղերը։