Մահացել է Արթուր Գրիգորյանը


15:45 , 4 փետրվար, 2022

Այսօր մահացել է  կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Կոմպոզիտորը 63 տարեկան էր:

BlogNews.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ անժամանակ մահվան կապակցությամբ:

Արթուր Գրիգորյանի ընկերները սոցիալական ցանցերում ցավակցական խոսքեր են հղում:

«Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ վարպետ: R. I. P.»,- գրել է Արա Մարտիրոսյանը: