Հպարտանում ենք ձեզնով․ Լիվերպուլը շնորհավորել է Մանեին ու Սալահին


14:29 , 4 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

«Լիվերպուլը» արձագանքել է Աֆրիկայի ազգերի գավաթի կիսաեզրափակչում Եգիպտոսի՝ Կամերունի դեմ տարած հաղթանակին։

Եզրափակչում Եգիպտոսը, որի կազմում հանդես է գալիս «կարմիրների» վինգեր Մոհամեդ Սալահը, հանդիպելու է Սադյո Մանեի Սենեգալին։

«Հպարտանում ենք ձեզնով»,- ասվում է «Լիվերպուլի» թվիթերյան էջում։