Ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերը շարունակվում են բանակում, իսկ այդ ուղղությամբ ԳՇ և ՊՆ ղեկավարությունը պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում. Տիգրան Աբրահամյան


12:06 , 4 փետրվար, 2022

Tert.am-ը գրում է․

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Կապանի զորամասի հետ կապված միջադեպին. «Կապանի հատվածում տեղակայված զորամասերից մեկում արձանագրված և մամուլում ակտիվորեն շրջանառվող միջադեպը, որում ներկայացված է զինծառայողին բռնության ենթարկելու, վնասվածքներ հասցնելու մանրամասներ, խորը մտահոգությունների տեղիք է տալիս։

Որպես պատճառ ներկայացված է հանգամանքներ, որոնց հիմքով կոնֆլիկտներ ժամանակին եղել են զորամասերում, սակայն դրանք վերջին տարիներին այդքան խորը արտահայտված չեն եղել։

Որքան հասկանում եմ՝ զինծառայողը այս պահին էլ գտնվում է զորամասից դուրս և նա, նրա ընտանիքը հրաժարվում են նրան վերադարձնել զորամաս։

Միանգամից նշեմ, որ անմեղության կանխավարկածը չխախտելով, շրջանառվող վարկածները, արձանագրված հանգամանքները, ներկայացվող մեղավորներին դիտմամբ չեմ անդրադառնում, որովհետև ամբողջ պատկերը դեռ չկա, սակայն մի քանի արձանագրում կանեմ։

Առաջին, ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված միջադեպերը շարունակում են տեղ գտնել բանակում, իսկ այդ ուղղությամբ ԳՇ և ՊՆ ղեկավարությունը տեսանելի, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ