Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշիի հռչակագիրը


10:51 , 4 փետրվար, 2022

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշիի հռչակագիրը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։ 

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266 պատգամավոր։ Շուշիի հռչակագիրը, որը նախկինում քննարկման էր ներկայացվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, բարձր է գնահատվել  հանձնաժողովի կողմից և խորհրդարանում ներկայացվել որպես պատմական կարևոր փաստաթուղթ։

Ավելի վաղ հռչակագիրը հաստատել էր Ադրբեջանի խորհրդարանը:

Համագործակցության մասին Շուշիի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ