Ասա հենց հիմա՞ պիտի հրաժարական տայիր. մի քանի օր սպասեիր, օլիմպիական խաղերը կավարտվեին նոր կփախնեիր


23:36 , 3 փետրվար, 2022

Քանի որ Ալեն Սիմոնյանը ժամանակավորապես կատարում է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները, պետք է այդ ընթացքում շարունակի նաև նրա ավանդույթները։ Նա պետք է անհապաղ մեկնի Պեկին և մասնակցի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, եռագույն դրոշ վերցնի ու Կարեն Գիլոյանի հետ նստեն մի դատարկ տրիբունայում ու հետևեն հայ մարզիկներից մեկի ելույթներին, որից հետո սկսի շրջել Չինական խոշոր ընկերություններում, հանդիպումներ ունենա նրանց ղեկավարների հետ, իսկ Հայաստան վերադառնա՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Հ․Գ․ Ասա հենց հիմա՞ պիտի հրաժարական տայիր։ Մի քանի օր սպասեիր, օլիմպիական խաղերը կավարտվեին նոր կփախնեիր։