Ադրբեջանի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում զինծառայող է մահացել


19:37 , 3 փետրվար, 2022

Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի Եվլախի Պետական սահմանապահ ծառայության զորամասում ոչ մարտական պայմաններում մահացել է սերժանտ Ջեյհուն Նաբաթ Ալի Զադեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:  Նշվում է, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ:

 Տարեսկզբից սա Ադրբեջանի զինված ուժերում մահացած  9-րդ զինծառայողն է: