Խնդիրն այն է, որ մենք ընդհանուր ուղենիշ ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն․ Նիկոլ Փաշինյանը՝ նախագահի թեկնածուի մասին (Video)


11:31 , 3 փետրվար, 2022

Tert.am-ը գրում է․

Այսօր կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու ԱԺ 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլ նաև կընտրվի Հնարապետության նախագահի պաշտոնում։

Վահագն  Խաչատրյանը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում հատկապես քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու։ Քաղաքական կուսակցության ներսում հաստատ ավելի արժանի մարդիկ կան, բայց քաղաքական կուսակցության այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի, իմ անձնապես գնահատականն եմ ասում։ Համոզված եղեք, որ այն ինչ-որ նախագծվել է իմ թեկնածության հետ կապված՝ հետագայում համատեղ աշխատանքի համար, կտա այն ծրագրերի իրականացման մեծ հնարավորություն, որոնց մասին մենք ամեն օր կառավարությունում խոսում ենք»,-ասաց նա և նշեց, որ մինչև նախագահի ընտրությունը պատրաստվում է նախարարի պաշտոնում ավելի մեծ եռանդով և պատասխանատվությամբ աշխատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ