18:18 , 23 օգոստոս, 2013
Կոնվերս բանկը և «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը հայտարարում են անիմացիոն հոլովակի մրցույթ` նվիրված Կոնվերս բանկի 20 ամյակին։ Մրցույթի հաղթողներին սպասվում են գումարային մրցանակներ, ինչպես նաև Կոնվերս բանկի կողմից նոր գովազդային հոլովակի պատվեր։
Մրցույթի նկարագրություն.
| Մասնակիցներ. | 16-23 տարեկան երիտասարդներ |
| Առաջադրանք. |
Մրցույթի մասնակիցները պատրաստում են նվազագույնը 15 վրկ., առավելագույնը 30 վրկ. տևողությամբ անիմացիոն գովազդ՝ նվիրված Կոնվերս Բանկի 20 ամյակին |
| Տեխնիկա. |
Ազատ (2D, 3D, Stop Motion, Pixel Animation և այլն) |
| Հանձնման ժամկետ. | Հոկտեմբերի 14, 2013թ. |
| Արդյունքների գնահատում. | Հոլովակը դիտվելու և գնահատվելու է ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկվելու են անիմացիոն ոլորտի տեղի և միջազգային վարպետներ |
| Ցուցադրումներ. | Մասնակիցների գործերը ցուցադրվելու են «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ժամանակ |
| Մրցանակաբաշխություն. | Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փառատոնի փակմանը՝ հոկտեմբերի 31-ին |
| Մրցանակներ. | Հաղթողների համար Կոնվերս Բանկը սահմանել է գումարային մրցանակներ. |
| 1-ին մրցանակ - | 250.000 ՀՀ դրամ, ինչպես նաև Կոնվերս Բանկի կողմից 500.000 դրամ արժողությամբ նոր հոլովակի պատվեր |
| 2-րդ մրցանակ - | 150.000 ՀՀ դրամ |
| 3-րդ մրցանակ - | 100.000 ՀՀ դրամ |