21:15 , 1 փետրվար, 2022Armsport.am-ը գրում է.
Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը կարող է ամռանը կարիերան շարունակել «Ֆեներբահչեում»։ Այս մասին հաղորդում է HT Spor-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել։ Ավելի վաղ «Ֆեներբահչեն» 61-ամյա գերմանացի մասնագետին մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր էր առաջարկել։
Հիշեցնենք՝ Լյովը 2006 թվականից գլխավորում էր Գերմանիայի ազգային հավաքականը։ Եվրո-2020-ից հետո մասնագետը թողեց պաշտոնը։