Պաշտոնական․ 39-ամյա Դեֆոն վերադարձավ իր նախկին ակումբ


13:45 , 1 փետրվար, 2022

Armsport.am-ը գրում է․

«Սանդերլենդը» հայտարարել է հարձակվող Ջերմեյն Դեֆոյի հետ մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր կնքելու մասին։

Ավելի վաղ՝ հունվարին, 39-ամյա խաղացողը խզել էր պայմանագիրը «Ռեյնջերսի» հետ:

Դեֆոն արդեն խաղացել է «Սանդերլենդում» 2015-ից 2017 թվականներին։

Հարձակվողը հայտնի է նաև Անգլիայի հավաքականում, «Տոտենհեմում» և «Վեսթ Հեմում» իր ելույթներով։