Պռոշյանում նշել են սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի 50-ամյակը


17:50 , 23 օգոստոս, 2013


Այսօր լրանում է Պռոշյանի սպանված գյուղապետի 50-ամյակըEmedia.am-ը գրում է.

Այսօր` օգոստոսի 23–ին լրանում է Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, ապրիլի 2-ին սպանված Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի ծննդյան 50 ամյակը։

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (որի անդամ էր Հրաչ Մուրադյանը) և «Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժումը, օգոստոսի 23-ին, ժամը 13.00-ին հիշատակի արարողություն են կազմակերպել Պռոշյան գյուղի պանթեոնում: