Արմեն Սարգսյանն այսօրվանից ՀՀ նախագահը չէ․ ԱԺ նախագահը ստորագրել է լիազորությունները դադարած լինելու մասին արձանագրությունը


10:33 , 1 փետրվար, 2022

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից․

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները»:

No photo description available.