17:22 , 26 հունվար, 2022
Արտեմ Միկոյանի անվան 166 դպրոցն այսօր մարդաշատ էր։ Հուշ-ցերեկույթին մասնակցող դպրոցի աշակերտները, ուսուցչական անձակազմն ու հյուրերը հավաքվել էին հարգելու 44-օրյա պատերազմում զոհված իրենց դպրոցի շրջանավարտների հիշատակը։
Այն դասասենյակները, որտեղ բանակ գնալուց առաջ սովորել էին ժամկետային զինծառայողները, անվանակոչվեցին նրանց անուններով։
Այս դպրոցում էր 10 տարի սովորել նաև Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը։ Ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ տարիներ անց այդ նույն դպրոցի «Ռազմագիտության» դասասենյակն անվանակոչվելու է հենց մայոր Առուշանյանի անունով։
Հավերժ փառք ձեզ, տղերք։
ՆԶՊ-ի դասասենյակի Դավիթի անկյունը
Գոռ Ավետիքյանի անկյունը
Արման Առաքելյանի անկյունը։
Արեգ Հարոյանի անկյունը։
Հայր և որդի`Աշոտ և Գևորգ Սաղաթելյաններ..
Ռոբերտ Անանյանի անկյունը։