Զորքերի «հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով


11:29 , 21 հունվար, 2022
Շփման գծից Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի օկուպացիոն զորքերի հայելային հետ քաշումն ուղղակի ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է և ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ։
Ընդամենը մի քանի օրինակ՝
▪ Կապան քաղաք։ Քաղաքի հենց մուտքի մոտ գտնվող Կապանի օդանավակայանը ներկայիս շփման գծից հեռու է ընդամենը 50-100 մետր։ Զորքերի "հայելային հետ քաշման" դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, քաղաքի կենտրոնական հրապարակու՞մ, թե՞ մոտ 43000 բնակչություն ունեցող մարզկենտրոն Կապանն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Խնացախ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 200-300 մետր։ Զորքերի "հայելային հետ քաշման" դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Կոռնիձոր գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 500 մետր։ Զորքերի "հայելային հետ քաշման" դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի միջնակարգ դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Շուռնուխ գյուղ։ Ներկայիս շփման գիծն անցնում է գյուղի հենց միջով։ Զորքերի "հայելային հետ քաշման" դեպքում գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտու՞մ և հայաթափվելու՞ է։
▪ Սյունիքի Ճակատեն գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 350-400 մետր։ Զորքերի "հայելային հետ քաշման" դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի 10-րդ դարի սուրբ Հռիփսիմե եկեղեցու կամ դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
▪ Սյունիքի Ներքին Հանդ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է 250-300 մետր։ Զորքերի "հայելային հետ քաշման" դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
Այս շարքը կարելի է շարունակել։ Մի քանի տասնյակ գյուղեր ու քաղաքներ են հայտնվելու աղետի առաջ։
Եզրահանգումը մեկն է․
"Հայելային հետ քաշում"-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով, ինչն էլ իր հերթին անվտանգային նորանոր խնդիրներ է առաջացնելու մեզ համար, դարձնելու է մեզ էլ ավելի անպաշտպան և խոցելի։ Աղետի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, լոգիստիկ, հոգեբանական-ինքնութենական և այլ խնդիրների մասին դեռ լռում եմ․․․
May be an image of map and outdoors
May be an image of map and skyMay be an image of map
May be an image of map and outdoorsMay be an image of map and outdoors
May be an image of map