Միայն ես կարող էի անցնել նման փորձության միջով՝ առանց տղամարդու թիկունքի. Անահիտ Սիմոնյանից նման խոստովանություն չէիք սպասում (Video)


11:19 , 20 հունվար, 2022

Armlady.am-ը գրում է.

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը որոշ ժամանակ է, ինչ ՌԴ-ում բիզնես դասընթացների էր մասնակցում:

Անահիտը նշում էր, որ ցանկություն ունի ռեստորան բացել Հայաստանում, սակայն դա ուզում է անել՝ ունենալով լուրջ գիտելիքներ՝ ոլորտի հետ կապված:

Երեկ արդեն երգչուհին ավարտել է իր դասընթացները՝ ստանալով հավաստագիր:

Այս առիթով Անահիտը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում.
«Դե ինչ, ռեստորանի սեփականատերեր, ով է ուզում վիճել կամ քննարկման մեջ մտնել ինձ հետ:Սա կատակ չէ: Մտնել այս ամենի մեջ առանց փորձի ու տղամարդու թիկունքի, հեշտ գործ չէ: Միայն ես կարող էի անցնել նման փորձության միջով: Բայց կարևորը չկոտրվելն է: Կարևոր է խուճապի չմատնվելը, պետք է խոր շունչ քաշել ու առաջ շարժվել»,- անկեղծացել է Անահիտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: