16:34 , 23 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուն պարգևատրվել է «Հեյդար Ալիև» ոսկե մեդալով՝ «ողջ աշխարհում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման հարցում ունեցած ներդրման համար», տեղեկացնում է 1news.az-ը։
Հիմնադրամը «Հեյդար Ալիև» ոսկե մեդալով պարգևատրում է 2007թ.-ից։ Մրցանակը շնորհվում է այն «կարկառուն ներկայացուցիչներին, որոնց արժանիքներն ամրապնդում են թյուրքական և այլ ազգերի բարեկամությունը, ներդրում են ունեցել տնտեսության մեջ, սոցիալ-քաղաքական ինչպես նաև թյուրքալեզու պետությունների մշակութային զարգացման գործում»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ