Ռուսաստանն աջակցում է Թուրքիային և Հայաստանին անմիջական երկխոսություն ծավալելու հարցում


15:50 , 14 հունվար, 2022
Մոսկվան օգնում է Անկարային և Երևանին անմիջական երկխոսություն ծավալել և հույս ունի, որ այն հաջող կլինի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված ասուլիսում:

«Թուրքիան և Հայաստանն իսկապես հատուկ ներկայացուցիչների են նշանակել կարգավորմանն ուղղված հարցերով: Ռուսաստանն օգնել է այն հարցում, որ նման պայմանավորվածություն ձեռք բերվի, և մենք շատ ուրախ ենք, որ այսօր առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում: Մեր դերը գալիս է նրան, որպեսզի օգնենք ուղիղ երկխոսություն ծավալել և հուսով եմ, որ դա հաջող կլինի»,- ասել է Լավրովը:  

Մոսկվայում այսօր տեղի կունենա Թուրքիայի և Հայաստանի բանագնացների առաջին հանդիպումը՝ նվիրված հարաբերությունների կարգավորմանը: Հայաստանը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ում երկր նախկին դեսպան Սերդար Քըլըչը: