Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են 4 Mercedes, Infiniti, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf ավտոմեքենաները. կա վիրավոր. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի


14:51 , 13 հունվար, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի  Պռոշյան ի գյուղի վարչական տարածքում՝  դեպի Երևան ընթանալիս բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf  մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Դեպքի վայրում հավաքված վարորդներն ասում էին,  որ  վթարների պատճառը  մառախուղն է եղել: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: