Մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու․ Նիկոլ Փաշինյան (Video)


12:55 , 13 հունվար, 2022

Մենք ցավոք սրտի շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին։ Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր կառավարության ծրագրում կա և ես ասել եմ երկու բան, առաջինը՝ խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնել է, բայց մյուս կողմից ասել եմ, որ մեր հռչակած՝ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, քանի որ շատերը անընդհատ փորձելու են ապացուցել, կամ ցույց տալ, կամ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ»,–ասաց նա։

Նա նշեց, որ հետևողականորեն շարժվելու են այս ճանապարհով և պետք է ամեն ինչ անեն, որ մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր։ «Սա մեր քաղաքական  ամենակարևոր անելիքն է, առավելևս պատերազմի և խորհրդարանական ընտրություններից հետո և մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»,–ասաց նա։