Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ


16:37 , 7 հունվար, 2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:

Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են  Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում  համատեղ քայլերի իրականացման ընթացքը: